կարևոր
468 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 19:47

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը ուղերձ է հղել մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրենը ուղերձ է հղել մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ

Ամբողջ աշխարհը օգոստոսի 19-ին նշում է մարդասիրության օրը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մարդասիրության համաշխարհային օրվա կապացությամբ անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված հղիների սպասարկման, վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի բաժանմունքին: Վարակի կասկածով առաջին հղին բաժանմունք է ընդունվել է մարտի 28-ին։ Այդ օրից սկսած մինչ այժմ Հայաստանի ողջ տարածքից այնտեղ սպասարկվել է ավելի քան 200 հղի կին։

Վրույր Գալստյանը, ով ինստիտուտի բուժական գծով փոխտնօրենն է, ասում է, որ սկզբնական շրջանում կազմակերպչական դժվարություններ կային, քանի որ համավարակը անսպասելի «այցելեց»։ Սակայն կարճ ժամանակ անց զրոյից ստեղծված բաժանմունքի աշխատանքը հունի մեջ է ընկել, և այժմ աշխատանքն ընթանում է սահուն։

200-ից ավելի սպասարկված պացիենտներից 174-ի մոտ հաստատվել է վարակի առկայությունը։ Բոլորի բուժումն իրականացվել է ինստիտուտում, քանի որ հանրապետության միակ կենտրոնն է, որի վրա դրվել է COVID-19-ով հղիների սպասարկումը։ Բարդ ընթացք ունեցել են դեպքերից միայն մի քանիսը, վարակի պատճառով մահվան ոչ մի դեպք չի արձանագրվել։

Մանկաբարձուհի Ֆլորա Ղարիբյանն իր 38 տարվա փորձն ու գիտելիքն է ներդրել COVID-19 ունեցող հղիների սպասարկման գործում բաժանմունքի ստեղծման առաջին իսկ օրից։ Այս ընթացում, իրար գումարելով առանձին ամիսներին ցուցանիշները, նա ընդունել է 56-57 ծնունդ: զՖլորա Ղարիբյանը զբաղվել է անհրաժեշտ ամեն բանով՝ կատարելով ոչ միայն մանկաբարձուհու, այլև բուժքրոջ ու սանիտարի պարտականություններ։

Բաժանմունքի պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Աղասի Շարբատյանը նշում է, որ այժմ արդեն սկզբնական շրջանի զգուշավորությունը հետևում է։ 36-ամյա բժիշկ Շարբատյանը նույնպես ասում է, որ այժմ վիճակը, այդ թվում՝ հոգեբանական, զգալիորեն թեթևացել է։

Բաժանմունքում աշխատում է նաև երիտասարդ մանկաբարձ-գինեկոլոգ Ալյոշա Թորոյանը, ով ինստիտուտում է արդեն 7 տարի, և համավարակի շրջանում ակտիվորեն ներգրավված է եղել հղի կանանց սպասարկման գործում։

«Իհարկե՝ շատ լուրջ փորձ էր՝ այդպիսի լարվածության պայմաններում աշխատելը։ Հետո արդեն, երբ ավելին իմացանք այդ հիվանդության մասին, լարվածությունն էլ թուլացավ»,- ժպտում է բժիշկը։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը համավարակի ողջ ընթացքում իր աջակցությունն է բերել նաև թե՛ ինստիտուտին, թե՛ այնտեղ տեղավորված հղիներին, թե՛ COVID-19 բաժանմունքի հերոսներին՝ «անփառասեր սուպերհերոսներին»։

 Օվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմը ուղերձ է հղել:

Քանեմն իր խոսքում հատկապես կարևորել է մի հանգամանք, որ կյանքեր փրկելը երբեք այսքան ցավագին չի եղել:

«Անցած տարվա ընթացքում մարդասիրական ոլորտի աշխատակիցների նկատմամբ հարձակումները գերազանցում են նախկին բոլոր ցուցանիշները՝ հարյուրավոր աշխատողներ հարձակման են ենթարկվել, վիրավորում ստացել, առևանգվել կամ սպանվել։ Այս տարի COVID-19  համավարակի պայմաններում ահագնացող վտանգի տակ են առողջապահական ոլորտի աշխատակիցները։ Մարդասիրության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հիշում է նրանց, ովքեր վիրավորվել կամ սպանվել են իրենց պարտականությունները կատարելիս, և հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր շարունակում են փրկարար աջակցություն ու պաշտպանություն տրամադրել առավել կարիքավոր մարդկանց»,- նշել է Քանեմը։

Նա իր երախտագիտությունն է հայտնել բժիշկներին, բուժքույրերին, մանկաբարձներին, խորհրդատուներին և դեպք վարողներին, որոնք աջակցում են նրանց, ովքեր տուժել են գենդերային հիմքով բռնությունից, ինչպես նաև կին և երիտասարդ առաջնորդներին: