24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյն քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։
Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը: