կարևոր
1478 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 17:43

Ասուլիսը անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում․ Ամրամ Մակինյան

Ասուլիսը անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում․ Ամրամ Մակինյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գրիգորյանի այն մեկնաբանությանը, թե Սերժ Սարգսյանը ասուլիսին դիմակ չկրելով կանոն է խախտել, գրում է․ 

Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված`«օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում` պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:

Ինչ վերաբերում է այսօր դիմակ կրելու կանոնները խախտելու համար տուգանվելիք քաղաքացիների վիճակագրությունը լրացնելու խնդրին, ապա այս կապակցությամբ նշեմ, որ թեև չի կատարվել որևէ <<օրենքի>> խախտում, սակայն ինքս պատրաստակամ եմ 10,000 դրամով համալրել տուգանքի ֆոնդը: