կարևոր
1519 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 17:03

ԵՄ-ի ղեկավարները սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

 ԵՄ-ի ղեկավարները սկսել են Բելառուսին նվիրված արտահերթ գագաթնաժողով

Եվրամիության (ԵՄ) 27 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարները տեսակապի ձեւաչափով արտահերթ գագաթնաժողով են սկսել՝ նվիրված Բելառուսին, որը գումարվել է Լեհաստանի եւ Լիտվայի նախաձեռնությամբ: Այդ մասին օգոստոսի 19-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Բարենդ Լեյթսը. գրում է ՏԱՍՍ-ը:

«Եվրամիության ղեկավարների տեսախորհրդաժողովը՝ նվիրված Բելառուսին սկսվել է»,- գրել է նա Twitter-ում:

Բանակցություններն ընթանում են փակ ռեժիմով:

Եվրախորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիության գագաթնաժողովը Բելառուսի ղեկավարությանը կոչ կանի կատարելու ժողովրդի կամքը: