կարևոր
1586 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 16:52

Մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում  են.

«Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը:

Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից»: