27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Այսօր Սերժ Սարգսյանը պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ մեծ ասուլիս էր տալիս: Ասուլիսի թեման 2016 թվականի Ապրիլյան պատերազմն էր: Սերժ Սարգսյանի ասուլիսը տեղի ունեցավ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա տարածքում: ՀՀ երրորդ նախագահը և նրա գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը մամուլի ասուլիսին ներկայացան բժշկական դիմակներով, սակայն երկուսն էլ, ասուլիսը սկսելուց առաջ, հանեցին դիմակները: Արդեն ասուլիսի ավարտին նրանք հեռացան դիմակներով:
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է, որ նրանք, դիմակ չկրելով, կանոն են խախտել:
Թեև, Սերժ Սարգսյանի ասուլիսի վայր ընտրվել է ռեստորանային համալիրի բացօթյա տարածքը, այնուամենայնիվ, ըստ պարետի որոշման՝ հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործում, իսկ «Հարսնաքարը» նշված վայրերից ոչ մեկի մեջ չի մտնում: