կարևոր
1560 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 15:54

Samsung-ը՝ 2020-ի սեպտեմբերին, կներկայացնի S20 FE 5G նոր սմարթֆոնը

 Samsung-ը՝ 2020-ի սեպտեմբերին, կներկայացնի S20 FE 5G նոր սմարթֆոնը

Կորեական Samsung հայտնի բրենդը 2020 թվականի սեպտեմբերին կներկայացնի իր S20 սերիայի նոր սմարթֆոնը: Այն արդեն իսկ ստացել է S20 FE 5G անվանումը: Ըստ gsmarena կայքի, նոր սարքը կունենա 6.5’’ անկյունագծով Amoled էկրան՝ 2376 x 1080 կետանյությամբ: Սմարթֆոնն ունենալու է   հիմնական՝ երեք տեսախցիկ 12 Մպ+12 Մպ+8 Մպ հնարավորությամբ և 32 Մպ տեսախցիկ սելֆիի համար: Տեղադրված է Exynos 990(7 nm+) պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը՝ 8 ԳԲ է: Ներքին հիշողությունը՝ 128 կամ 256 ԳԲ: Հաղորդվում է , որ այն ջրակայուն է, համապատասխանում է IP68 ստանդարտին: Լիցքավորման տարողունակությունը՝ 4500 mAh է։ Սարքի նախնական գինը կգերազանցի 370․ 000 դրամը։