կարևոր
1137 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 15:41

Ռուսաստանում արտասահմանցի ուսանողները պետք է կարանտին անցնեն

Ռուսաստանում արտասահմանցի ուսանողները պետք է կարանտին անցնեն

Արտասահմանցի ուսանողներին թույլ կտան Ռուսաստանի բուհերում ուսանելու գալ 14-օրյա կարանտին անցնելուց եւ նոր կորոնավիրուսային վարակի թեստեր հանձնելուց հետո:

Գերատեսչությունն օտարերկրացիների ուսման համար մուտքի թույլտվության երկրորդ պայման է նշել այն, որ Ռուսաստանի հետ նրանց երկրի սահմանը պետք է բաց լինի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Եթե միջազգային հաղորդակցությունը նրանց պետության հետ առաջվա պես սահմանափակված լինի, նրանք պետք է հեռավար սովորեն մինչեւ այդ սահմանափակումների չեղարկումը: Ռուսաստան մուտքի հարցերը չեն մտնում նախարարության իրավասության մեջ, հիշեցրել են մամուլի ծառայությունում:

Բուհերում ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 1-ին:

2019/20 ուսումնական տարում Ռուսաստանում սովորել են 297 993 օտարերկրացի ուսանողներ, ասել են նախարարութունում: Նրանց թվում ամենաշատը Ղազախստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի, Հնդկաստանի, Բելառուսի, Ադրբեջանի եւ Ղրղզստանի քաղաքացիներն են:

Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել է, որ օտարերկրացի ուսանողները կսկսեն սեպտեմբերի 1-ին հեռավար սովորել, իսկ առերես ուսուցման նրանք կկարողանան անցնել սահմանները բացելուց հետո: Օտարերկրացի առաջին կուրսեցիների համար համալսարանը խոստացել է առցանց դասախոսություններ անցկացնել բուհում ուսուցման ավանդույթների եւ առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ Ռուսաստանի մշակույթի ու Մոսկվայի տեսարժան վայրերի մասին։