կարևոր
1021 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 15:25

Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը հիվանդանոցում է  

Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը հիվանդանոցում է  

Երեւանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում։ Այդ մասին, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը։

Հարգելի ընկերներ, գործընկերներ, ուսանողներ, լրագրողներ և սրտացավ անծանոթներ։ Քանի որ չեմ կարողանում պատասխանել ձեր բազմաթիվ զանգերին, ուստի որոշեցի այս հարթակի միջոցով տեղեկացնել բոլորիդ մեր սիրելի Տիգրան Դավթյանի ներկայիս առողջական վիճակի մասին։ Պարոն Դավթյանը ներկայումս գտնվում է «Նորք Մարաշ» սրտաբանության բժշկական կենտրոնում՝ բժիշկների անմիջական և հոգատար հսկողության ներքո։

Աղոթում ենք նրա շուտափույթ ապաքինման համար։

Հ.Գ Պատեհ չեմ համարում այս պահին անդրադառնալ արցախյան գոյամարտում կյանքն անգամ չխնայած և մշակութային կյանքում անգնահատելի ավանդ ունեցող այս հարգարժան մարդուն նման վիճակի հասցնելու պատճառների մասին, քանզի մեզ համար այս պահին ամենակարևորը Տիգրանի առողջությունն է։

Շնորհակալ եմ ձեր անսահման սիրո և զորակցության համար։

Yerkir.am-ի ունեցած տեղեկություններով Ջազ քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է այն բանից հետո, երբ քոլեջ է այցելել ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Հավանաբար տհաճ խոսակցությունից հետո Տ․ Դավթյանի ինքնազգացողությունը վատացել է։