կարևոր
1435 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-19 14:54

Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում

Իսրայելում սովորել են կորոնավիրուսի թեստավորումը կատարել մեկ րոպեից պակաս ժամանակում

Իսրայելի գիտնականներն անցկացրել են կորոնավիրուսի նոր թեստի հետազոտություն, որի ստույգությունը կազմում է ավելի քան 96 տոկոս, ինչը նույնիսկ դասական ՊՇՌ-ից (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) ավելին է:

Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Անալիզ են վերցրել 250 հոգուց, բուն թեստի արժեքը կազմում է մեկ շեքելից ոչ ավելի: Թեստ անցնելու համար պահանջվում է մարդու թքի նմուշը:

Աղային լուծույթով բերանը ողողելուց հետո այն փորձանոթում անալիզի է ենթարկվում սարքի օգնությամբ: Այս սարքը կարող է պարզել նաեւ ուրիշ վիրուսները: Բացի այդ, Իսրայելի բժշկությունը ներկայացրել է 30-40 վայրկյանի ընթացքում COVID-19-ի հայտնաբերման տեխնոլոգիան: Ինչպես նաեւ հավելված, որը թույլ է տալիս 20 րոպեի ընթացքում պատասխանը տանը ստանալ՝ չունենալով հատուկ սարքավորում:

«Առողջապահության նախարարությունն առաջիկա օրերին հայտամրցույթ կհայտարարի «Բեն-Գուրիոն» օդանավակայանը COVID-19 հայտնաբերման լաբորատորիաներով սարքավորելու համար,-ասում է Վլադիմիր Շկլյարը՝ ՌԴ-ում եւ ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության դեպարտամենտի տնօրենը:-Եվ դա նշանակում է, որ իսրայելցի գիտնականների նորագույն մշակումները կարող են թույլ տալ՝ շուտով վերադառնալ առաջվա կյանքին, կրկին ճանապարհորդել եւ չվախենալ անվտանգության ու առողջության համար»։