կարևոր
712 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-19 14:09

Մալիում զինված ուժերը հեղաշրջում են արել. երկրի նախագահը հրաժարական է տվել

Մալիում զինված ուժերը հեղաշրջում են արել. երկրի նախագահը հրաժարական է տվել

Մալիում զինված ուժերը հեղաշրջում են արել՝ ձերբակալելով երկրի նախագահին եւ վարչապետին: Դրանից հետո 7 տարի Մալին ղեկավարած նախագահ Իբրահիմ Բուբաքար Քեյթան հրաժարական է տվել:

Հեռուստաուղերձում նա հայտնել է նաեւ, որ արձակում է կառավարությունը եւ խորհրդարանը՝ ընդգծելով, որ չի ցանկանում իշխանությունը պահել արյուն թափելով:

Մալիում վերջին ամիսներին քաղաքական ճգնաժամ էր: Իրականացվում էին բողոքի ակցիաներ՝ կոռուպցիայի, տնտեսության ոչ ճիշտ կառավարման դեմ: Բանակայինները դժգոհ էին նաեւ աշխատավարձերից եւ ջիհադիստների հետ չդադարող բախումներին:

Մալիում տեղի ունեցած ապստամբությունը դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ կոչ անելով անհապաղ վերականգնել սահմանադրական կարգը, ազատ արձակել ձերբակալվածներին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտահերթ նիստ է հրավիրել:

Արեւմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքն էլ, ի պատասխան, որոշել է փակել բոլոր սահմանները եւ դադարեցնել տնտեսական գործակցությունը Մալիի հետ: