29.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.31 -0.08 | |
GBP | 496.42 -3.37 | |
EUR | 429.75 -2.20 | |
GEL | 139.35 +0.32 | |
RUB | 7.83 +0.11 |
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգում ամերիկյան ռազմակայանը ենթարկվել է հրթիռակոծման: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Սիրիայի հեռուստառադիոհաղորդումների գործակալությանը:
«Հաղորդագրություններ են ստացվել Դեյր Էզ Զորի նահանգի Կոնիկո գազի հանքավայրի շրջանում անօրինական ամերիկյան ռազմակայանի վրա գրոհի մասին»,-հաղորդում է գործակալությունը:
Գործակալության տվյալներով, ռազմակայանի տարածքի ուղղությամբ արձակվել է մի քանի հրթիռ: Ավերածությունների եւ տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում:
ԱՄՆ-ի զինված ուժերը «Սիրիական դեմոկրատական ուժերի» արաբա-քրդական զինված կազմավորումների հետ համատեղ անօրինականորեն հսկում են Սիրիայի հյուսիս-արեւելքում ընկած Դեյր Էզ Զոր, Էլ-Հասաքե եւ Ռաքքա նահանգների տարածքները, որտեղ գտնվում են Սիրիայի նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերը:
Պաշտոնական Դամասկոսը քանիցս ամերիկացի զինվորականների ներկայությունն իր տարածքում համարել է բռնազավթում եւ պետական ծովահենություն՝ նավթի ակնհայտ գողության նպատակով:
Միեւնույն ժամանակ հաճախ հաղորդագրություններ են հայտնվում Սիրիայի հյուսիսում ամերիկացի զինվորականների վրա անհայտ զինված ջոկատների հարձակման վերաբերյալ։