07.07.2022
|
||
---|---|---|
USD | 409.38 +1.18 | |
GBP | 490.85 +4.11 | |
EUR | 417.16 +0.84 | |
GEL | 141.17 +0.90 | |
RUB | 6.5 -0.11 |
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 18-ին, ժամը 19։46-ին ահազանգ է ստացվել, որ Աճառյան և Մարշալ Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ քաղաքացուն վրաերթի են ենթարկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարշալ Բաբաջանյան փողոցի թիվ 9/6 շենքի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի (վարորդ՝ Գարիկ Դ․, ծնված 1985 թ․) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացի Ավետիք Ա․-ին (ծնված 1979 թ․), ով, մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր։