կարևոր
1454 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-19 11:53

Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսը Ապրիլյան պատերազմի թեմայով. (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ապրիլյան պատերազմի թեմայով կայանալիք ասուլիսից առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին առաջարկեց հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի բոլոր մասնակիցներին՝ ողջ, թե նահատակված:

«Առաջին հերթին հիշենք Ադամ Սահակյանին և Գևորգ Վարդանյանին. այսօր նրանց ծննդյան օրն է: Փառք նրանց և երախտագիտություն նրանց ծնողներին, հարազատներին, մերձավորներին և բոլոր նրանց, ովքեր հիշում և իրենց հարգանքի տուրքն են մատուցում», - նշեց Սերժ Սարգսյանը: