27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Բեյրութի նավահանգստից վերցված հողի նմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օբյեկտը հրետանային հարձակման չի ենթարկվել: Այս մասին օգոստոսի 18-ին հայտարարել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով լիբանանյան աղբյուրներին:
«Նավահանգստից վերցված հողի փորձաքննությունը չի հայտնաբերել հրթիռային կրակի ոչ մի հետք», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով ավելի քան 300,000 մարդ անօթևան է մնացել, 178 մարդ մահացել, մոտ 6 հազարը վիրավորվել, տասնյակները համարվում են անհայտ կորած: