կարևոր
1434 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-19 11:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):

Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը: