08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Աֆրին նահանգում Անկարայի աջակցությունը վայելող Սուկուր ալ-Շամալի զինյալները 10-ից ավելի քաղաքացու են առևանգել: Այս մասին հաղորդում է ermenihaber.am կայքը՝ հղում կատարելով Քրդական «ANF News» լրատվականին։
Աֆրինի մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության հրապարակած զեկույցում մասնավորապես նշվում է, որ զինյալները օգոստոսի 17-ին առևանգել են Աֆրինի Մաբաթա շրջանի Գեմրուքե գյուղի 10-ից ավել բնակչի և վերջիններիս ընտանիքներից փրկագին պահանջել:
Զեկույցում հրապարակվել են նաև առևանգված քաղաքացիների մի մասի անունները: Նրանցից մեկին զինյալները թուրքական 1000 լիրա փրկագնի դիմաց ազատ են արձակել:
Կազմակերպության հաղորդած տվյալներով` Աֆրինի Գեմրուքե գյուղում շարունակվում են բնակիչների առևանգման դեպքերը: