04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Բելառուսի նախագահական ընտրությունների թեկնածու Ստվետլանա Տիխանովսկայան դիմել է Եվրոպական խորհրդին։ Այս մասին հայտնում է ria.ru-ն։
Նա եվրոպական երկրների առաջնորդներին կոչ է արել չճանաչել Բելառուսի նախագահական ընտրությունների արդյունքները։
«Մարդիկ, որոնք Բելառուսի բոլոր քաղաքներում դուրս են եկել փողոց՝ իրենց ձայները պաշտպանելու համար, դաժանորեն ծեծվել են, զրկվել ազատությունից, կտտանքների ենթարկվել ռեժիմի կողմից»- ասել է Տիխանովսկայան։
Նրա խոսքով՝ երկրի Ազգային համակարգման խորհուրդը պետք է հայտարարի արդար և ժողովրդավարական ընտրություններ, որոնց կմասնակցեն միջազգային դիտորդները։