կարևոր
2295 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-19 10:23

Հրազդան քաղաքում, օրերս տեղի ունեցած, խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից մեկը մահացել է

Օգոստոսի 19-ին, հիվանդանոցում մահացել է Հրազդան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Գարիկ Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 17-ին Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։ Այս մասին տեղեկացնում է SHAMSHYAN.com կայքը, հիշեցնելով, որ օգոստոսի 17-ին ժամը 13:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Հայֆիդայինների փողոցում ճակատ-ճակատի բախվել էին Հրազդան քաղաքի բնակիչներ, 41-ամյա Արմեն Հախվերդյանի վարած Skoda մակնիշի և 37-ամյա Գարիկ Միրզոյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդներն ու Skoda-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 14-ամյա Անի Մ.-ն, 8-ամյա Արամե Հ.-ն, Mercedes-ի ուղևորներ, Աբովյան քաղաքի բնակիչ, 28-ամյա Միհրան Եղիազարյանն ու Երևանի բնակիչ, 20-ամյա Սոնա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Հրազդան» բժշկական կենտրոն: