09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մրցեցին Ֆրանսիական ՊՍԺ-ը և գերմանական «Լայպցիգ»-ը:
Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Մարկինյոն: Այնուհետ` առաջին կեսի վերջնամասում Անխել դի Մարիոն խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Խուան Բերնատ Վելասկոն հեղինակեց իր թիմի երրորդ գնդակը: ՊՍԺ-ն այս հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այն էլ իր պատմության մեջ առաջին անգամ:
Կիսաեզրափակչի մյուս խաղում օգոստոսի 20-ին կմրցեն «Լիոն»-ը և «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին: