20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարզաշապիկները վաճառքում կհայտնվեն օգոստոսի 25-ին: Հավաքականի մարզահագուստը Macron ֆիրմայի արտադրանք է:
Այսպիսով, ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը UEFA Kit Assistance Scheme ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Macron ընկերությունը կմատակարարի Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին:
2020 թ. հունվարի 1-ից Macron ընկերությունը պաշտոնապես դարձել է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: