կարևոր
1871 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-18 22:30

ՀՀ պետական պարտքը 2020 թվականի 7 ամիսների ընթացքում ավելացել է 618.2 միլիոն դոլարով՝ մոտենալով 8 միլիարդ դոլարին

ՀՀ պետական պարտքը 2020 թվականի 7 ամիսների ընթացքում ավելացել է 618.2 միլիոն դոլարով՝ մոտենալով 8 միլիարդ դոլարին

  
Հայաստանի պետական պարտքը 2020 թվականի 7 ամիսների ընթացքում ավելացել է 618.2 միլիոն դոլարով՝ մոտենալով 8 միլիարդ դոլարին: Այս մասին տեղեկանում ենք ֆինանսների նախարարության կայքից:

Հուլիսի 31-ի դրությամբ մոտ 7 մլրդ 939.5 միլիոն դոլարի պետական պարտքը նախորդ տարվա ՀՆԱ-ի 58.1 տոկոսն է կազմում: 7 մլրդ 460.9 մլն դոլարը Կառավարության պարտքն է, 478.6 մլն դոլարը՝ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: