կարևոր
1590 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 21:08

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը հրաժարական է տվել

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը. այդ մասին տեղեկացրել է քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

Ստեփանյանը մինչեւ 2017 թվականը Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցի տնօրենն էր, իսկ վարչության պետի պաշտոնում նշանակվել էր Տարոն Մարգարյանի հրամանով։