04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
ՀՀ տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել է ապաստարանների կառուցման ծրագրերը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:
Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն: