կարևոր
903 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-18 20:28

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

Գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: Գլխավոր խորհրդականի պաշտոնը թափուր էր 2018 թ. հուլիսի 30-ին այդ պաշտոնում նշանակված Արսեն Գասպարյանի՝ պաշտոնից անակնկալ՝ 2019 թվականի օգոստոսին հրաժարվելուց հետո։

Վաղարշակ Հարությունյանը 1999-2000թթ. զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, 2002թ. երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով աստիճանազրկվել է, իսկ 2019թ-ի օգոստոսի 24-ին նախագահի հրամանագրով՝ նրա զինվորական կոչումը վերականգնվել է:

Ի դեպ, Հարությունյանը երկրորդ զինվորականն է, որ նշանակվում է վարչապետի խորհրդականի պաշտոնում, մինչ այդ այդպիսի պաշտոն էր ստացել ՊՆ հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: