24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Հաագայի միջազգային տրիբունալը հրապարակել է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով դատավճիռը: Դատարանը սպանության գործում «Հըզբոլլահ» կազմակերպության եւ Սիրիայի կառավարության ղեկավարության ներգրավվածության ապացույցներ չի գտել:
Գործով մեղադրյալները շիիթական Հըզբոլահ կուսակցության հետ կապված չորս անձինք են՝ Սելիմ Այյաշը, Հասան Մերին, Հուսեյն Ունեյիսին եւ Ասաադ Սաբրան: Նրանց մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչական հարձակման կազմակերպման, կանխամտածված սպանության եւ սպանության փորձ կազմակերպման համար: Նրանցից ոչ մեկը բերման չի ենթարկվել եւ ինքնակամ չի հանձնվել դատարանին, ուստի դատավարությունն ընթացել է նրանց բացակայության պայմաններում:
Հիշեցնենք, որ Հարիրիի սպանությունը տեղի է ունեցել 15 տարի առաջ: Լիբանանի նախկին վարչապետի ավտոշարասյան մոտ պայթեցվել էր ականապատ բեռնատար, որի հետեւանքով մահացել էր 22 մարդ, տուժել էր եւս 200 հոգի: Ողբերգությունից չորս ամիս առաջ Հարիրին հրաժարական էր տվել կառավարության ղեկավարի պաշտոնից ու ղեկավարում էր ընդդիմությունը, որը պահանջում էր Լիբանանի տարածքից դուրս բերել սիրիական զորախմբերը: Արաբական երկրում եւ արտասահմանում շատերը չէին կասկածում, որ սպանության հետեւում կանգնած են Դամասկոսը, Թեհրանն ու Հիզբալլահ շիայական կազմակերպությունը: