կարևոր
1340 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 19:57

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերի ընթացքին․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտից շրջայց է կատարել Կոտայքի մարզի մի շարք համայնքներով: Վարչապետի առաջին կանգառը՝ Արամուս համայնքն էր, որտեղ ավելի քան 150 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցվում:

Բացի այդ համայնքի որոշ փողոցներում գազաֆիկացման աշխատանքներ են նաեւ իրականացվում: Կամարիս համայնքում էլ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է 149 աշխատող ունեցող «Ռոք Բերրի» ջերմոցային տնտեսության պայմաններին ու աշխատանքներին:

Գեղաշենում եւս կառուցվում է 140 երեխայի համար մանկարապտեզ, բացի այս էլ ընթացքի մեջ են համայնքի խաղահրապարակի կառուցման եւ ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները:

Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում։