կարևոր
934 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 18:32

Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին

Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:

Ղազախաստանի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրում «Կայրաթ»-ն արտագնա խաղում մրցեց «Կասպի»-ի հետ և առավելության հասավ 0:3 հաշվով:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթ»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 58-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Կայրաթ»-ը շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի առաջատար: