կարևոր
2033 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-18 17:54

ՀՀ ԿԳՄՍՆ-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ՀՀ ԿԳՄՍՆ-ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պատմության թանգարանի նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։