կարևոր
1537 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-18 15:41

Հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանում. մեկնել է 2 մարտական հաշվարկ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 06:04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու ձորի չշահագործվող առողջարանի առաջին հարկում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի լրատվության ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկուական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։12-ին, մարվել՝ 09։06-ին։

Այրվել են Արզնու ձորում գտնվող չշահագործվող առողջարանի 1-ին եւ 2-րդ հարկերի բաղդադե միջնապատերը (մոտ 100 քմ), մանրահատակը (մոտ 75 քմ) եւ 5 հատ երկփեղկ պատուհան։