կարևոր
1240 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 15:25

Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները՝ Գազայի հատվածում

Իսրայելական ռազմաօդային ուժերը գնդակոծել են ՀԱՄԱՍ-ի օբյեկտները՝ Գազայի հատվածում

Իսրայելի ռազմաօդային ուժերը լույս օգոստոսի 18-ի գիշերը գնդակոծել է ՀԱՄԱՍ խմբավորման օբյեկտները Գազայի հատվածում՝ ի պատասխան իսրայելական տարածքի պաղեստինյան գնդակոծումներին: Այս մասին գրում է The Times of Israel-ը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ այս անգամ թիրախ էր դարձել «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ընդերկրյա ենթակառուցվածքը»:

Սակայն, իսրայելական թերթի տվյալներով, հարվածները հասել են Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մերձակայքի այն տարածքներին, որոնք ընկած են հարավում, Եգիպտոսի հետ սահմանի մերձակայքում: Նաեւ իսրայելցի զինվորականները հարված են հասցրել Յասիր Արաֆաթի անվան օդանավակայանին:

Այդ գնդակոծումը Իսրայելի զինվորականներն իրականացրել են ի պատասխան պաղեստինյան հերթական գրոհի, որի ժամանակ կիրառել են օդապարիկներին ամրացված պայթուցիչներ: Այդ օդապարիկները պաղեստինցիները սահմանով նետում են Իսրայելի կողմը: Նախօրյակին դրանցից մեկի պատճառով հրդեհ է տեղի ունեցել Իսրայելի Սդորոտհ քաղաքում, անմիջապես մանկապարտեզի մերձակայքում: Հրշեջներն արագորեն մարել են կրակը:

Նախօրյակին իսրայելական տանկերը գնդակոծել են ՀԱՄԱՍ խմբավորման դիտակետերը Գազայի հատվածում՝ այնտեղից օդապարիկներին ամրացված պայթուցիչների արձակմանն ի պատասխան: Նրանք կրակ են բացել ՀԱՄԱՍ-ի դիրքերին, որոնք գտնվում են Բեյթ-Խանուն եւ Խան-Յունիս քաղաքներից ոչ հեռու: