Ալեքսանդր Լուկաշենկոն պարգեւատրել է ուժայիններին: Մասնավորապես՝ անթերի ծառայության համար Բելառուսի ներքին գործերի նախարարության ավելի քան 300 աշխատակցի շնորհվել է առաջին, երկրորդ ու երրորդ աստիճանի մեդալներ:
Թեեւ 25 էջանոց փաստաթուղթն այսօր է հրապարակվել Ազգային իրավական համացանցային պորտալում, սակայն նախագահն այն ստորագրել է օգոստոսի 13-ին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին բազմաթիվ են տեսանյութերն ու հրապարակումները, թե ինչպես են հետընտրական Բելառուսում ուժ կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ, նաեւ խոշտանգում ու սպառնում մեկուսարաններում հայտնված ընդդիմադիրներին: