23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում առաջին անգամ կառուցվում է մանկապարտեզ, որը նախատեսված է 140 փոքրիկի համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղաշեն համայնքի ղեկավար Տիգրան Հակոբյանի հետ շրջել է շինհրապարակում և ծանոթացավ կատարվող աշխատանքներին:
Հակոբյանը հայտնել է, որ Գեղաշենը երբևէ մանկապարտեզ չի ունեցել:
«Ընթացքում են բակի նորոգման, խաղահրապարակի կառուցման և ինժեներական ցանցի ապահովման աշխատանքները»,- նշել է Փաշինյանը:
Գեղաշենում Վարչապետն այցելել է նաև երաժշտական դպրոց, որտեղ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հաստատության գազաֆիկացում, իսկ համայնքի մշակույթի տանը տեղադրվելու է նաև ջեռուցման համակարգ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ այդ երաժշտական դպրոցում ստեղծվում է նաև ժամանակակից գրադարան, ինչն արվում է Գերմանիայից մի բարերարի կողմից:
ՀՀ վարչապետը ծանոթացավ երաժշտական դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքներին: