կարևոր
1000 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 14:04

Իլոն Մասքը չորրորդն է դարձել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում. Bloomberg

Իլոն Մասքը չորրորդն է դարձել աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում. Bloomberg

Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը Bloomberg գործակալության կողմից կազմված աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում չորրորդ հորիզոնականն է բարձրացել այն բանից հետո, երբ Tesla-ի բաժնետոմսերն օգոստոսի 17-ի սակարկություններում նորացրեցին արժեքի ռեկորդը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

Bloomberg-ի գնահատմամբ, Մասքի կարողությունը հասել Է 84,8 միլիարդ դոլարի: Այսպիսով, նա հինգերորդ տեղն է մղել Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոյին (84,6 մլրդ դոլար):

Առաջատարների եռյակը մնացել է անփոփոխ. աշխարհի ամենահարուստ մարդը մնում է Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը (188 մլրդ դոլար), երկրորդ հորիզոնականում Microsoft-ի ղեկավար Բիլ Գեյթսն Է (121 մլրդ դոլար), երրորդում՝ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (99 մլրդ դոլար):

Bloomberg-ը նշում է, որ օգոստոսի 17-ին Tesla-ի բաժնետոմսերն աճել են 11 տոկոսով՝ մինչեւ 1835,64 դոլար: Տարվա ընթացքում ընկերության բաժնետոմսերն աճել են 339 տոկոսով, իսկ Մասքի կարողությունը՝ 57,2 մլրդ դոլարով: Bloomberg-ի վարկածով՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում երրորդ դիրքն զբաղեցնող Մարկ Ցուկերբերգի համեմատությամբ Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավարի կարողության տարբերությունը 15 մլրդ դոլար է: