Վերընտրվել ցանկացող նախագահ Դոնալդ Թրամփն էլ առիթը բաց չի թողնում՝ քննադատելու իր գլխավոր մրցակից Ջո Բայդենին: Սպիտակ տան ղեկավարը Ռուսաստանի իր պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին «համաշխարհային դասի շախմատիստ» է անվանել: Նաեւ հավելել է՝ նույն բնութագիրը կտա նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին:
Թրամփը, սակայն, կարծում է՝ Բայդենը նախագահ ընտրվելու դեպքում չի կարող հավասար հարթության վրա մնալ թվարկված առաջնորդներից որեւէ մեկի հետ: Ավելին, Թրամփը վստահ է, որ Բայդենի հաղթանակի դեպքում ԱՄՆ-ն կվերածվի «ձանձրալի սոցիալիստական երկրի»: