կարևոր
657 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-18 15:01

Հայաստանի շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է

Հայաստանի շախմատի ընտրանու առաջին մրցակիցը Օլիմպիադայում հայտնի է

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց թիմերը սկսում են պայքարն առցանց Օլիմպիադայում: Շախմատի միջազգային ֆեդերացիան արդեն իսկ անցկացրել է վիճակահանությունը, և թիմերը գիտեն իրենց առաջին մրցակիցներին: 

Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցը Ռումինիան է: Օգոստոսի 21-ին կայանալու են խմբային մրցաշարի 1-3-րդ, օգոստոսի 22-ին` 4-6 –րդ, իսկ օգոստոսի 23-ին` 7-9-րդ տուրերի պարտիաները:

Ահա Հայաստանի հավաքականների կազմերը. տղամարդկանց թիմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը:

Կանանց թիմում կլինեն  Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:

Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու  Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան: 

Շախմատի համաշխարհային առցանց Օլիմպիադային կմասնակցի 163 թիմ: Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը: