կարևոր
1462 դիտում, 3 տարի առաջ - 2020-08-18 12:23

Միշել Օբամայի խոսքով՝ Թրամփը ԱՄՆ-ի վատագույն նախագահն է

Միշել Օբամայի խոսքով՝ Թրամփը ԱՄՆ-ի վատագույն նախագահն է

Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Միշել Օբաման հրապարակավ քննադատել է գործող նախագահ Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ նա ԱՄՆ-ի վատագույն նախագահն է:

Նա հորդորել է ամերիկացիներին նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում քվեարկել դեմոկրատ Ջո Բայդենի օգտին, որպեսզի վերջինս, ինչպես Միշել Օբաման է նշել, վերջ դնի քաոսին, որն իր նախագահության 4 տարիների ընթացքում Թրամփն է ստեղծել:

«Նա ուղղակի չի կարող լինել այն մեկը, որի կարիքը մենք ունենք»,- նախապես ձայնագրված ուղերձում ասել է նախկին նախագահ Բարաք Օբամայի կինը ու հավելել. «Եթե կարծում եք՝ ավելի վատ հավանաբար չի կարող լինել, ապա վստահեցնում եմ՝ կարող է, եթե այս ընտրություններում մենք փոփոխություն չմտցնենք»,- եզրափակել է Օբաման: