27.06.2022
|
||
---|---|---|
USD | 409.64 +1.08 | |
GBP | 502.63 -0.10 | |
EUR | 433.52 +2.98 | |
GEL | 139.69 +0.55 | |
RUB | 7.69 +0.02 |
Սահմանապահ Այգեպարը վերականգնվում է ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանապահ Այգեպարին ադրբեջանական հրետանու եւ անօդաչուների հասցրած վնասը վերականգնվում է այսպես։ Ինչպես ասել եմ նաեւ հրապարակային, ամեն համայնքում ծախսված ամեն լումա պետք է նոր բովանդակություն բերի, նոր գույն, նոր մշակույթ»,- նշել է Փաշինյանը:
Ադրբեջանը հուլիսի 12-ից մի քանի օր հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծած գործողությունների ժամանակ պարբերաբար թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում վնասներ հասցրել նաև բնակելի տներին: Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, ընթանում են վնասված տների վերանորոգման աշխատանքները: Տների վերանորոգմանը զուգահեռ նաև կատարվել են գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: