27.05.2022
|
||
---|---|---|
USD | 448.18 +1.01 | |
GBP | 564.26 +0.24 | |
EUR | 479.46 +0.27 | |
GEL | 156.16 -1.02 | |
RUB | 6.83 -0.21 |
Ֆիլիպինների Մասբատեի նահանգում առնվազն մեկ մարդ է զոհվել երկրաշարժից տան փլվելու հետեւանքով: Ինչպես օգոստոսի 18-ին հայտնել է CNN Philippines հեռուստաալիքը, տարերքի հարվածի զոհ է դարձել մի պաշտոնաթող ոստիկան. գրում է ՏԱՍՍ-ը:
Դրա հետ մեկտեղ վնասվածքներ է ստացել եւս մեկ մարդ: Նաեւ լուջ վնաս է հասցվել տների եւ այլ կառույցների Կատայգան քաղաքում, ճանապարհներին հայտնվել են ճեղքվածքներ: Օրվա ընթացքում իշխանությունները մտադիր են գնահատել պատճառված վնասը:
Ինչպես ճշտել են Ֆիլիպինների Հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտում, երկրաշարժի մագնիտուդը կազմել է 6,6: Էպիկենտրոնը գտնվել է Կատայգան քաղաքից 7 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Օջախն ընկած է 21 կիլոմետր խորության վրա: Այդ շրջանում տեղի են ունեցել 23 տարբեր հզորության կրկնական ստորգետնյա ցնցումներ: