կարևոր
691 դիտում, 8 ամիս առաջ --> 2020-08-17 22:53

Երկրորդ զորամիավորման զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Երկրորդ զորամիավորման զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողություն

Երկրորդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը  և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել զինվորներին, հրահանգել  լինել պատասխանատու և զգոն, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։