30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Երկրորդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են զորամասի հրամանատարական կազմը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա․ Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել զինվորներին, հրահանգել լինել պատասխանատու և զգոն, խստորեն պահպանել անվտանգության կանոնները։