կարևոր
1246 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 21:56

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը մինչև սեպտեմբերի 30-ը

Վրաստանը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը մինչև սեպտեմբերի 30-ը

Վրաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը: Այս մասին ասված է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի ծառայության պաշտոնական կայքում:

Քաղաքացիական ավիացիայի ծառայությունն արգելքի երկարաձգման մասին արդեն տեղեկացրել է կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին: Սահմանափակումը չի տարածվի Գերմանիայի, Ֆրանսիայի և Լատվիայի հետ կանոնավոր չվերթների վրա:

Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգված էր մինչև օգոստոսի 31-ը:

Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1341 է: Երկրում կորոնավիրուսից առողջացել է 1092 հոգի, մահացել՝ 17 մարդ: