24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը Սեւրի Դաշնագրի ստորագրման 100-ամյակի առիթով նախաձեռնել է դաշնագիրը ստորագրած պետությունների երիտասարդական միությունների հետ համատեղ հայտարարության հրապարակում: Դրանում նշվում է, որ Սեւրի դաշնագիրը հանդիսանում է միակ իրավական միջազգային փաստաթուղթը, որն ապահովում է Հայոց ցեղասպանության արդար հատուցումը:
«Մենք` Սեւրի դաշնագիրը ստորագրած երկրների կամ նրանց իրավահաջորդ պետությունների ընկերվարական եւ ընկերվար-ժողովրդավարական երիտասարդական կազմակերպություններս, վերահաստատում ենք Սեւրի պայմանագրի կարեւորությունը եւ կոչ անում Թուրքիային ձեռնարկել Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված քայլեր ու սկսել հայ ազգի իրավունքների վերականգման գործընթացը: Համոզված ենք, որ սա երկու երկրների ժողովուրդների միջեւ փոխվստահություն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու միակ միջոցն է»,-ասված է հայտարարության մեջ: