կարևոր
1679 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 19:42

«Իմ քայլը» կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին

«Իմ քայլը» կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանին

Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, տեղի է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ։ Այս մասին հայտնում է armlur.am-ը: 

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունն առաջադրել է դատավորների ընհանուր ժողովը։ Եվ ահա, պատգամավորներ վաղը կհանդիպեն Խունդկարյանի հետ․ միայն դրանից հետո որոշում կկայացնեն, թե ինչպես են քվեարկելու։

Նշենք, որ Երվանդ Խունդկարյանն այն միակ թեկանծուն էր, որի շուրջ լարվածություն և դեմ կարծիքներ չկային։ Կարծես թե պատգամավորներն ավելի կողմ են տրամադրված նրան, բայց շատ հարցեր կտա հենց վաղվա հանիպումը