BBC-ի HARDtalk հաղորդաշարի վարող Սթիվեն Սաքուրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից հետո հրապարակավ իր հաղորդման հյուր է հրավիրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին Սթիվեն Սաքուրը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իմ զրույցը լայն արձագանք գտավ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Աշխարհը երկու կողմերին էլ լսելու կարիք ունի»,- գրել է նա։
Հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումները վերաբերել են Հայաստանի տնտեսությանը, երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրին, Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած զարգացումներին: