24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ինչպես գրում է ermenihaber.am-ը, զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Արևելյան Միջերկրականում և Լիբիայում տեղի ունեցող զարգացումներին։ Պուտինը և Էրդողանը համաձայնության են եկել Սիրիայի հարցում դիվանագիտական և ռազմական մակարդակում երկխոսությունը շարունակելու շուրջ։
Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ, այդ թվում՝ զբոսաշրջության, տրանսպորտի, էներգետիկայի, տնտեսության և այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։