կարևոր
638 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 18:18

Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

Կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն. Փաշինյանը՝ պարգևավճարների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ կառավարության անդամ նախարարներն ու մարզպետները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն:Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 17-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Ճիշտ են անում, որ ստանում են: Դա իմ որոշումն է եղել, դա ճիշտ որոշում է, և մեր նախարարները, կառավարության անդամները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն: Հայաստանի ժողովուրդը պետք է ուրախանա, որ Հայաստանում գործում են նախարարներ, որոնք այդ պարգևավճարի կարիքն ունեն, որոնք թալանով չեն զբաղված»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ, եթե նախարարներից կամ մարզպետերից մեկը որոշի թալանով զբաղվել, խստորեն կպատժվի: