կարևոր
747 դիտում, 1 տարի առաջ - 2020-08-17 16:58

Ալիևը փոխել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանին

Ալիևը փոխել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆայիա Մագբեթ օղլու Գուլիևային Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մեկ այլ հրամանագրով՝ Դուրսուն Հասանովը հետ էր կանչվել Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հուլիսի 12-21-ը Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը դժգոհել էր երկրի դիվանագիտական կորպուսից, մասնավորապես՝ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպաններից: Ալիևը նշել էր, որ որոշ դեսպաններ չեն կարողանում պատշաճ մակարդակով պաշտպանել Ադրբեջանի շահերը: Ալիևը նախ պաշտոնանկ արեց Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, ապա նոր նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարեց զբաղվել դեսպանների խնդրով:

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էլդար Հասանովին հետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնիցՖինանսական ստուգումների արդյունքում հիմնավոր ապացույցներ էինք ձեռք բերվելոր Հասանովը թույլ է տվել բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնում և կատարել է մի շարք այլ իրավախախտումներՕգոստոսի 13-ին Էլդար Հասանովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մինչև նոյեմբերի 3-ը: