կարևոր
1295 դիտում, 2 տարի առաջ - 2020-08-17 16:30

Պուտինն Էրդողանի հետ քննարկել Է Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը

Պուտինն Էրդողանի հետ քննարկել Է Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ. ղեկավարները քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրադրությունը: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է լիբիական ճգնաժամի պրոբլեմատիկային: Ընդգծվել է հակամարտող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը՝ կայուն հրադադարի եւ բանակցությունների գործարկման ուղղությամբ՝ Բեռլինի խորհրդաժողովի որոշումներին եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձեւին համապատասխան»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննարկվել է Սիրիայի իրադրությունը՝ «շեշտը դնելով ահաբեկչության դեմ պայքարում համատեղ ջանքերի ակտիվացման վրա»:

Ղեկավարները պայմանավորվել են հետագա համակարգման շուրջ՝ ի շահ ապաէսկալացման գոտում Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների, ամենից առաջ մարտի 5-ին Մոսկվայում ընդունված 2018 թվականի Սոչիի Հուշագրի լրացուցիչ արձանագրության կատարման: