Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արտահերթ հավաք կհրավիրի, որտեղ կքննարկվի Բելառուսում առկա իրավիճակը: Այս մասին Միշելը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ես Եվրոպական խորհրդի անդամների հավաք կհրավիրեմ օգոստոսի 19-ին, որպեսզի քննարկենք Բելառուսում առկա իրավիճակը: Բելառուսի ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան ու ազատ ընտրել իր առաջնորդին: Ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է և անթույլատրելի»,- գրել է Միշելը:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույցեր են ընթանում երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, որտեղ 80.1% քվեով վերընտրվել է 26 տարի երկիրը կառավարող Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հաստատել է ընտրությունների արդյունքները, սակայն ցուցարարները պահանջում են չեղյալ հայտարարել դրանք: